Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Հայաստանի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների համերգը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Հայաստանի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների համերգը

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում հունիսի 9-ին տեղի կունենա Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդրանիկ համերգը:



«Արմենպրես»-ին ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ պատանի երաժիշտները կկատարեն հայ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրն իրականացվում է 1989 թ.-ից՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ: 2011 թվականից «Նոր անուններ» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Ծրագիրը մինչ օրս հաջողությամբ է կատարում իր առաքելությունը՝ հայտնաբերելով և զորավիգ լինելով պատանի տաղանդներին, այսօրվա նոր անուններին ու ապագայի հոգևոր մշակույթի կերտողներին:



«Նոր անուններին» անդամագրված են 10-18 տարեկան շուրջ 30 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ հանրապետության երաժշտական կրթօջախների սաներ, միջազգային և հանրապետական մրցույթների, փառատոնների դափնեկիրներ: