«Հանրությանը պիտի ղազի պես փիդռել ու բարձ պատրաստել»

«Հանրությանը պիտի ղազի պես փիդռել ու բարձ պատրաստել»

Ադիբեկյանի՝ լրագրողներին արված հայտարարությունը ոչ թե մտորելու, այլ կոնկրետ գործողություն իրականացնելու տեղիք է տալիս.



«Հոսանքի թանկացումն անխուսափելի է, սակայն դա պետք է արվի «փափուկ միջոցներով»:



Ակամայից հիշեցի Հրանուշ Հակոբյանի 100 փափուկ բարձերի ծրագիրը.



«Այսօր մենք անգլուխ մնացած բարձերի մի ծրագիր սկսեցինք, որոնք և կորստի բարձեր են և ապագայի բարձեր»։



Մի՞թե նույնը չէ. հանրությունը գլուխ, իշխանություն չունի և Սփյուռքի նախարարն դեռևս ամիսներ առաջ առաջարկել է ստեղծել «անգլուխ մնացած բարձերի մի ծրագիր»: 100 փափուկ բարձ:



Հանրությանը պետք է «ղազի պես փիդռել , ու 100 փափուկ բարձ պատրաստել, դնել իշխանության գլխի տակ:



Սա ավելի ռեալ ծրագիր է, որովհետև «մեր իշխանությանը հանգիստ նինջ է պետք»: Խաղաղ ու հավիտենական:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ