Այսօր հավաքվում և պատժում ենք ՀԷՑ-ի գողերին

Այսօր հավաքվում և պատժում ենք ՀԷՑ-ի գողերին

Այսօր ժամը 17։00-ինՀանրապետության հրապարակում տեղի կունենա էլեկտրաէներգիայի թնակացման դեմ հերթական բողոքի ակցիան՝ «պատժել ՀԷՑ- գողերին» կարգախոսով։ «Ալյանս» կուսակցության երիտասարդական թևի տարածած հայտարարությունում ասվում է․



«Մենք պահանջում ենք գողության և չարաշահումների բացահայտում: Թույլ չենք տալու, որ ՀԷՑ-ի պաշտոնյաները մեր բնակչության հաշվին իրենց շռայլություններ թույլ տան: Պահանջում ենք Երվանդ Զախարյանի հայտարարության հիման վրա հարուցել քրեական գործ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար:



Ոմանց անփութության, լկտիության, «անարդյունավետ կառավարման ու գողության», իսկ ոմանց էլ հանցավոր թողտվության պատճառով առանց այն էլ ծայրահեղ վիճակում գտնվող մեր ժողովուրդը չպետք է վճարի և չի վճարելու»։