Անհնազանդությամբ մենք կհասնենք հաջողության. Վարդան Հակոբյան

Անհնազանդությամբ մենք կհասնենք հաջողության. Վարդան Հակոբյան

«Եթե բոլոր տեսակի վախերը, ճնշումները մի կողմ դնեք և մոռանանք դրանց մասին, դուք բոլորդ դառնում եք Հիմնադիր խորհրդանի կորիզը: Հիմնադիր խորհրդարանի վրա չի ազդում դանակահարությունը, ձերբկալությունները, Բերձորը... Մենք եկել ենք մի եզրակացության, որ պետք է ձերբազատվենք իշխանություններից և ազատագրենք մեր երկիրը: Եթե ձեզանից մեկն էլ այդ եզրակացությանը գա, ապա ձեզանից ամեն մեկը կարող է դառնալ պայքարի առաջնորդը և ձեզանից յուրաքանչյուրը խոչընդոտ կլինի ռեեժիմի համար»,- Հիմնադիր խորրդարանի Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց Վարդան Հակոբյանը:



Նա նշեց, որ երկիրը ազատագրելու համար իրենք ընտրել են անհնազանդությունը:



«Անհնազանդության յուրաքանչյուր ձև օգտագործելով՝ մենք կհասնեք հաջողության: Եթե մենք նախկինում հստակ օր էինք ասել՝ ապրիլի 24, ապա այսօր օր չենք ասում, մենք նրանց հանկարծակիի կբերենք և կազատագրենք երկիրը»,- հայտարարեց Վարդան Հակոբյանը:



Նա կոչ արեց գյումերիցիներին միանալ և սատարել Հիմնադիր խորհրդարանին:



«ՀԽ-ի Գյումրիի գրասենյակը կարիք ունի ձեր համառ օժանդակության: Մենք այսօր սկսել ենք քաղաքներում և գյուղերում ստեղծել , ամրապնդել այն կորիզը, որն ինքակազմակեպելով, կարող է պայքար սկսել: Ինքնաառաջադրվեք և դարձեք ՀԽ-ի անդամ, որ ցանկացած պահի ձեր ձեռքը վերցնեք անցումային փուլի շրջադարձը»,- ասաց Հակոբյանը: