Հայաստանի նախագահը ՀԾԿՀ անդամ է նշանակել

Հայաստանի նախագահը ՀԾԿՀ անդամ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հանրային ծառայությունները կարգավորվող հանձնաժողովի նոր անդամ է նշանակվել:



«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ եմ.



Մուշեղ ԿՈՇԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով», -նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, նշված է հրամանագրում: