Գալուստ Սահակյան․ «Դու գիտես՝ Գալուստ Սահակյանը կամ մյու՞սն են էդ ազգը պահում, դու ես պահում էդ ազգը, ժողովուրդն է պահում»

Գալուստ Սահակյան․ «Դու գիտես՝ Գալուստ Սահակյանը կամ մյու՞սն են էդ ազգը պահում, դու ես պահում էդ ազգը, ժողովուրդն է պահում»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, ով այսօր ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, հետաքրքրվեցինք՝ հնրավո՞ր չէ, որ ՀԷՑ-ում գոյացած այդ 23 միլիարդ դրամի պարտքը Հայաստանի օլիգարխներով հավաքվեն տան, ու հոսանքը էլ չթանկացնեն։
«Ասեմ հետևյալը՝ շատ հնարավոր կլիներ, որ հենց բյուջեից հանեինք, տայինք, բայց թե՛ բյուջեից հանենք, թե՛ հետո բյուջեն համալրենք, դա մեր ազգաբնակչության, մեզ վրա պիտի մնա»,-ասաց նա։



Իսկ թե ինչպես պետք է վճարի ագզաբնակչությունը, ԱԺ նախագահն ասաց, որ կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք 105 հազար են կազմում երկրում, փոխհատուցման տարբերակներ է մշակում։
Իսկ մյուս ընտանիքներ՞րն ինպես պետք է վճարեն, քանզի այդ 7 դրամը թանկացել է բոլորի համար, դա չի՞ մտահոգում իշխանությանը։ «Իհարկե մտահոգում է, ամենաշատը իշխանությանն է մտահոգում։ Մի դրամ էլ թանկանար, թանկանալու էր բոլորի համար»։ Եթե մտահոգում է, ի՞նչ քայլեր է ձեռնարկում իշխանությունն այդ ուղղությամբ, արդյոք պատրաստվու՞մ է բարձրացնել աշխատավարձերը։
«Որտեղ՞ից պիտի բարձրացնենք, աշխատավարձներն էլ, եթե բարձրացնում ես, էլի ժողովրդի հաշվին է լինելու․․․ բա ժողովուրդն է բյուջեն ստեղծում, ազգը պահում, դու գիտես՝ Գալուստ Սահակյանը կամ մյու՞սն են էդ ազգը պահում, դու ես պահում էդ ազգը, ժողովուրդն է պահում»։



Hraparak.am-ի դիտարկիմանը, թե ժողովուրդը, կարծես, պահուստային ֆոնդի է վերածվել, բոլորի ֆինանսական խնդիրները ժողովրդի հաշվին են լուծվում, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց․ «Դու՝ այո, բայց մնացածը՝ չէ»։



Իսկ երբ նրան հիշեցրինք, որ ժողովուրդը չի պատրաստվում վճարել այդ թանկացման համար և ընդվզման է պատրաստվում, Գալուստ Սահակյանը նկատեց, որ ընդզվումը բոլորիս մոտ է, բայց բոլորս չէ, որ պետք է այդ ճանապարհով գնանք։



«Լրատվությունը դուք եք, որ ամբողջ օրը քարոզեք, թե թալանեցին, կերան, տարան, ընդվզողներ կլինեն, իհարկե կլինեն»,-լրագրողներին մեղադրեց ԱԺ նախագահը։
Իսկ այն, որ մշտապես հոսանքի թանակցման ժամանակ իշխանությունները սպառնում են, թե եթե չթանկացնեն, էլեկտրաէներգիա չենք ունենա, Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ էներգետիկ համակարգը միշտ էլ կլինի, այնպես չէ, որ մտահոգություն կա, թե մենք լույս չենք ունենալու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ