Հունաստանում կայացած հանրաքվեն շոկի է մատնել Եվրոպան

Հունաստանում կայացած հանրաքվեն շոկի է մատնել Եվրոպան

Հունաստանում երեկ կայացել է հանրաքվե, որի ժամանակ երկրի բնակիչները պետք է պատասխանեին հարցին՝ պատրա՞ստ են արդյոք ընդունել միջազգային վարկատուների՝ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկները:

Հունաստանի ժողովրդի 61 տոկոսը դեմ է արտահայտվել առաջարկներին:

Եվրոյի գոտու աշխատանքային խումբը, որի կազմում են բարձրաստիճան ֆինանսիստներ գոտու բոլոր 19 երկրներից, այսօր կհանդիպեն և կքննարկեն հանրաքվեի արդյունքները:

Նախատեսվում է նաև եվրոգոտու ֆինանսների նախարարների հանդիպման նախապատրաստությունը:



Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է մեկնել Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները քննարկելու:

Ինչպես հաղորդում է կանցլերի մամուլի ծառայությունը՝ նա Ֆրանսիա կմեկնի երեկոյան՝ «քննարկելու հունական հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակն ու շարունակելու այդ հարցի շուրջ Գերմանիայի և Ֆրանսիայի սերտ համագործակցությունը»:

Նման հայտարարություն է արել նաև Օլանդի մամուլի ծառայությունը: