Էստոնիայում բատուտի վրա խաղացող երեխներ են զոհվել

Էստոնիայում բատուտի վրա խաղացող երեխներ են զոհվել

Էստոնիայում ողբերգական միջադեպ է գրանցվել. փչովի բատուտի վրա թռչկոտող 2 փոքրիկներ մահացել են, ևս 3 երեխա ծանր վիճակում հոսպիտալացվել է:



Ինչպես նշում է korrespondent.net-ը, երեխաները գտնվել են բատուտի վրա, երբ հանկարծակի քամի է բարձրացել, ու բատուտը մի քանի տասնյակ մետր վեր է հանել: Երեխաները մեծ բարձրությունից վայր են ընկել ու մահացել:



Աղբյուրը մանրամասնում է, որ մահացած երեխաները տղա ու աղջիկ են` համապատասխանաբար` 2007թ. և 2009թ. ծնված:



Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: