ՀԷՑ-ին տուգանեցին 60.000.000 դրամի չափով

ՀԷՑ-ին տուգանեցին 60.000.000 դրամի չափով

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը որոշել է, որ ՀԷՑ ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել տուգանք, որի չափը կազմում է 60.000.000 ՀՀ դրամ։ Բիբինը լրագրողների հետ չի շփվել, այլ միանգամից հեռացել է նիստերի դահլիճից, սակայն նրա մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում ասել է․ «ՀԷՑ-ը պատրաստ է վաճառել ցանկացած ակտիվ, եթե իրենց առաջարկեն համապատասխան գին, այս պահին ՀԷՑ-ի վաճառքի գործընթաց չի իրականացվում»։