Եվրոպայում սիրո՞ւմ են, երբ իրենց հետ «չորով» ես խոսում

Եվրոպայում սիրո՞ւմ են, երբ իրենց հետ «չորով» ես խոսում

euromag.ru-ն տեղեկացնում է, որ նախորդ շաբաթվա մարդ, ըստ հեղինակավոր EUROMAG ամսագրի, ճանաչվել է օրերս պաշտոնանկ եղած Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը: Ընդ որում, նրա վարմանիշն այս կարճ ժամանակահատվածում այնքան բարձր էր, որ ոչ ոք չկարողացավ նրա հետ լրջորեն մրցակցել: Իր բավական կոպիտ դիմագծերի և վարկատուների հետ բանակցություներում սպեցիֆիկ վարքագծի հետ մեկտեղ, նա աչքի ընկավ նաև իր համաքաղաքացիների հետ շփումներում, հագուստի և կենսակերպի յուրօրինակ նախապատվություններով, ինչպես նաև իր անձնական կյանքով:
Իր` ֆինանսների նախարարի պաշտոնում գտնված հինգ ամիսների ընթացքում նա Հունաստանին հասցրեց այն միակ զարգացած երկրի կարգավիճակին, որը չի կարողանում ժամանակին վճարել իր պարտքերը: Նա նախաձեռնեց հանրաքվե, որի ժամանակ իր երկրի քաղաքացիները հրաժարվեցին վճարել վարկերը: Այս գործընթացին զուգահեռ, նա կարողացավ վիճաբանության մեջ մտնել միջազգային օգնականների և բրյուսելյան չինովնիկների մեծամասնության հետ, և այնուամենայնիվ, դարձավ կուլտային ֆիգուր իր երկրում, ինչպես նաև անախորժ դեմք Եվրոպայի քաղաքական շրջաններում: Սակայն նույն Եվրոպայում նրան ընդունեցին, ինչի վկայությունն էլ EUROMAG-ի հարցման արդյունքներն են: Այսինքն, եվրոպացի չինովնիկներին ինչ խոսք շահեկան չէ, երբ սպասված պարտքերը չն վճարում, սակայն մյուս կողմից` եվրոպացիների համար Վարուֆակիսի պես անձինք, ովքեր կարող են տեղն եկած ժամանակ «ոտքը գետնին խփելով» խոսել, չափազանց համակրելի են:
Էլ’ ավելի համակրելի ֆիգուր մնաց հույն նախկին գլխավոր ֆինանսիստը իր համերկրացիների սրտերում, ում համար նա դարձավ նոր ալիքի քաղաքական գործիչ, ով կարողանում է իր ժողովրդի հետ անմիջական շփման մեջ մտնել և այդ կերպ կարևորագույն հարցեր լուծել:



Լևոն Գևորգյան