Կառավարությունը ոչ մի կերպ չի կողմնորոշվում

Կառավարությունը ոչ մի կերպ չի կողմնորոշվում

ՀՀ կառավարությունը ոչ մի կերպ չի կողմնորոշվում՝ վերացնե՞լ Տիգրան Սարգսյանի սահմանած մեռելոցները, թե՞ ոչ: Ֆրանսիայից վերադարձած եւ Մոսկվա շտապող Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը մոռացած են եղել չորեքշաբթի օրը հրավիրած կառավարության նիստում որոշում ընդունել երկուշաբթին շաբաթ օր տեղափոխելը, հետո «հայի վերջին խելքով» հիշել ու շաբաթ օրը հրավիրած արտահերթ նիստով անսպասելի որոշում են կայացրել մեռելոցը պահպանելու, երկուշաբթին ոչ աշխատանքային հայտարարելու մասին, որից, ի դեպ, դժգոհ են բոլորը: Նախ՝ որովհետեւ շատերը տեղեկացված չեն եղել եւ երկուշաբթի օրը «գործի են գնացել», հետո` երեկ բանկերում եւ մյուս հիմնարկներում հարց էր ծագել. «Հաջորդ շաբաթ օրն աշխատելո՞ւ ենք, թե՞ հանգստանալու, եթե աշխատենք, լրացուցիչ վճարելո՞ւ են այդ օրվա համար, թե՞ ոչ»: Մեզ հաջողվեց կառավարությունից տեղեկանալ, որ շաբաթ օրն աշխատանքային է լինելու: «Ով» է վճարելու եւ արդյոք «կրկնակի», դեռ պարզ չէր: