Տոնական միջոցառումների ծրագիրը հաստատվելու է կառավարական հանձնաժողովի նիստում

Տոնական միջոցառումների ծրագիրը հաստատվելու է կառավարական հանձնաժողովի նիստում

Օգոստոսի 21-ին «Հրապարակ» թերթի կայքում հրապարակված «Արցախի վարչապետն էլ է արձակուրդում» նյութին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը հաստատվելու է առաջիկայում կայանալիք՝ ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստում` փոխվարչապետ Ա. Աղաբեկյանի նախագահությամբ, այլ ոչ թե կառավարության նիստում, ինչպես ներկայացված է նշյալ նյութի մեջ: Ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը հրապարակվելու է միայն հանձնաժողովի նիստում քննարկվելուց և դրա հավանությանն արժանանալուց հետո: Նախապես կարող ենք ասել, որ հագեցած ծրագիր է լինելու, և տոնի առթիվ ՀՀ-ից Արցախ է ժամանելու պաշտոնական պատվիրակություն, հյուրեր են ներկայանալու նաև արտերկրից: Իսկ վարչապետի՝ արձակուրդում գտնվելը որևէ կերպ չի ազդում տոնական միջոցառումների նախապատրաստության վրա:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին