Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցում է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցում է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին (լուսանկարներ)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցում է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաք Ստեփանակերտում տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների կայացած Ջուզեպպե Վերդիի«Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան պրեմիերային: