Ամերիկացի կոնգրեսական Շիֆը կոչ է արել հակազդել ադրբեջանական ագրեսիային

Ամերիկացի կոնգրեսական Շիֆը կոչ է արել հակազդել ադրբեջանական ագրեսիային

Ամերիկացի կոնգրեսական, Արցախի բարեկամ Ադամ Շիֆը կոչ է արել սատարել Արցախի պետականությանն ու հակազդել ադրբեջանական ագրեսիային:



Իր դիրքորոշմամբ հայտնի կոնգրեսական Շիֆը մասնավորապես հետևյալ գրառումն է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում. «Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշել է իր 24-րդ Անկախության օրը: Մենք պետք է շարունակենք սատարել Արցախի ժողովրդին` հանուն ազատության, ինքնորոշման ու բարեկեցության նրանց պայքարին` աջակցելով այս երիտասարդ ժողովրդավարությանն ու հակազդելով ազերիների աղաղակող ագրեսիային»: