«Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը սկսել է սահմանադրական բարեփոխումների դեմ մարաթոնը

«Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը սկսել է սահմանադրական բարեփոխումների դեմ մարաթոնը

Արտախորհրդարանական մի շարք ընդդիմադիր կուսակցությունների համատեղությամբ ձեւավորված «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը, առաջ անցնելով խորհրդարանական «արմատականներից», սկսել է սահմանադրական բարեփոխումների դեմ մարաթոնը: Մեր տեղեկություններով, հաջորդ շաբաթվանից նախաձեռնության երիտասարդական խորհուրդը կայցելի մարզեր, մարդկանց կիրազեկի նոր սահմանադրության «հակաազգային, հակապետական» բնույթի մասին, ինչպես նաեւ բազմաթիվ համայնքներում «ոչ»-ի շտաբներ կձեւավորի: Իսկ երեկ նախաձեռնության մտավորականների խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որ «համազգային վտանգներով հղի «բարեփոխումների փաթեթը» կարող է կործանարար ազդեցություն ունենալ մեր պետականության համար եւ չպետք է դրվի հանրաքվեի»: