Ազգային ժողովում ներկայացվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովում ներկայացվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովում ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն այս պահին խորհրդարանում ներկայացնում է Սահմաանդրության փոփոխությունների նախագիծը։
Նա իր խոսքում սկզբից ևեթ նշեց, որ իրենք պետք է լսեն բոլոր կարծիքներն ու առաջարկությունները, որպեսզի ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը երկարակյաց կլինի։



«1995 թվականի Սահմանադրությունը իշխանակենտրոն Սահմանադրություն էր՝ անձնակենտրոն իշխանության համակարգով։ Այդ Սահամանդրության իշխանության կենտրոնը հանրապետության նախագահն էր։ 2005-ին չկարողացանք Սահմանդրությունը այնպես փոխել, որ հրաժարվենք իշխանակենտրոնությունից։ Այս Սահմանադրությունն առանձնանում է նրանով, որ մարդակենտրոն է, առանցքում մարդն է»,ճասաց պարոն Պողոսյանը։



Նա հիշեցրեց, որ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շատ սերտ համագործակցել է Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի հետ, և Վենտիկի հանձնաժողովը հասցրել է երկու կարծիք հրապարակել այս փաթեթի վերաբերյալ։



«Առաջինը 2014 թվականի հոկեմբերին էր, երբ նրանք շատ դրական գնահատական տվեցին հայեցակարգին։ Իսկ բուն նախագիծը մշակելու փուլում, որտեղ մենք ակտիվորեն աշխատեցինք իրենց հետ, հանձնաժողվոը բարձր գնահատեց Հայաստանում քաղաքական և իրավական այն մշակույթը, որը ձևավորել է Վենետիկի հաժողովի հետ նախորդ տարիներին համագործակցելուց հետո և հատուկ ընդգծել էր հասունության այն մակարդակը, որին հասել էր հայ քաղաքկաան մշակույթը այդ ընթացքում»-ասաց նա։



Նշենք, որ ինչպես տեղեկացրել էինք, խորհրդարանական լսումները կազմակերպվել են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, և դրան մասնակցելու համար գրանցվել են ավելի քան 25 կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, քաղաքական ուժեր և այլն։



Վարդան Պողոսյանն այս պահին դեռ շարունակում է ներկայացնել նախագիծը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ