Պետք է մտածելակերպը փոխել, ոչ թե Սահմանադրությունը

Պետք է մտածելակերպը փոխել, ոչ թե Սահմանադրությունը

«Ազգային անվտանգություն» կուսակցության անդամները, ովքեր մասնակցում են այսօր Սահմանդրության փոփոխության նախագծի շուրջ հրավիրված խորհդրարանակն լսումներին, դեռ դիրքորոշում չունեն նախագծի վերաբերյալ, առայժմ ծանոթանում են։
«Ես չեմ ակրող հիմա հստակ որևէ բան ասել՝ դրական կամ բացասական, բայց մի բան կարող եմ ասել, որ մեր երկրում Սահմանադրությունը չէ, որ այս վիճակից կարող է հանել, գուցե ներկայիս Սահմանադրությունը շատ վատ կողմեր ունի, ես՝ ինքս, իրավաբան չեմ, դրա համար էդ իրավական կողմերը մի կողմ թողնենք, բայց որ երկրում դրությունը իսկապես վատ է, դա փաստ է, և օրենսդրական դաշտը փոփոխելով չի լուծվի։ Ինձ թվում ՝ մարդկային ռեսուրսը, մտածելակերպը պետք է փոխվի»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց կոսւակցության անդամներից Խաչատուր Դոխոյանը։
Իսկ կա՞ն կետեր, որոնք Ձեզ համար, այդուհանդերձ, ընդունելի են կամ հակառակը։
-Ես անձամբ իմ կարծիքն եմ ասում, ոչ թե մեր կոսւակցության կարծիքը, միշտ էլ կողմ եմ եղել նախագահական կառավարման մոդելին, որովհետև մի հոգու հետ միշտ ավելի հեշտ է կարգավորել ամեն ինչ, քան թե իրենց ասած 101, 130 կամ չգիտեմ քանի հոգու հետ, հատկապես մեր երկրի նման փոքր երկրներում։ Բայց, էլի եմ ասում, մտածելակերպի փոփոխություն պետք է լինի նախևառաջ։



-Բայց փաստն այն է, որ նախագիծն արդեն դրված է քննարկման, արդեն ուշ է մտածելակերպ փոխելու համար․․․



-Չէ, ո՞նց, մտածելակերպի փոփոխությունը երբեք ուշ չի, Սահմանադրությունը․ ի դեպ, չի փոխում էդ մտածելակերպը, դա մեր մեջ պիտի փոխվի։



-Դուք հիմա այս նախագծի շուրջ որևէ առարկություն կամ առաջարկ ունե՞ք, օրինակ՝ երկփուլ ընտրության հետ կապված, ընդունելի՞ է այն Ձեզ համար։



-Ես, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում՝ էդ ոնց ա լինելու, անկեղծ եմ ասում՝ իրավաբանորեն չեմ պատկերացնում՝ էդ ոնց պետք է լինի։ Չեմ կարդացել լրիվ։



-Լսումներին մասնակցելու նպատակը ո՞րն է։



-Որպեսզի էդ ամեն ինչն ավելի լավ ծանոթանալ։



Կուսակցության մեկ այլ անդամ՝ Գագիկ Պողոսյանն էլ ավելացրեց, որ լսումներին մասնակցելու հիմանական նպատակը ծաբոթաալն է նախագծին և տեսնեն, թե հասարակությունն ինչ է մտածում դրա վերաբերյալ։



«Ցավոք սրտի, ինչպես ես եմ տեսնում, հասարակությունն ասում է՝ էս կետը կամ էն կետը, էս ստորակետը կամ էն բառը։ Հիմնական բանի մասին մոռացած՝ բոլորն ընկել են այդ փոքր բաների հետևից»,-ասաց նա՝ նշելով, որ այդ հիմնական բանն այն է, որ այս կառավարույթան օրոք երկիրը օրեցօր գնալով վատանում է և ի վիճակի չէ որևէ լավ քայլ անելու։ Ուստի իր անհատական մոտեցումը բացասական է, և պետք է ոչ թե Սահմանադրության փոփոխության մասին մտածել, այլ ավելի լուրջ բաների մասին։
Գագիկ Պողոսյանը Սահմանադրության փոփոխությունը համեմատեց նաև Երևանի փողոցներում տեղադրվող ծաղիկների հետ, երբ արտաքնապես գեղեցկացնում են քաղաքը, բայց, իրականում, քաղաքում ավելի լուրջ խնդիրներ կան։



«Երևանում այսօր ծաղիկներ են տնկում, շատ լավ է, շատ սիրուն է, գովելի է, բայց դրանից հետո մի շարք ուրիշ լրջագույն խնդիրներ է պետք լուծել, հետո նոր դրան անցնել»,-ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության անդամը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ