Այսօր քննարկված Սահմանադրության նախագծում այդքան քննադատված փոփոխությունները դեռևս արված չեն

Այսօր քննարկված Սահմանադրության նախագծում այդքան քննադատված փոփոխությունները դեռևս արված չեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար դեռևս կան որոշ դրույթներ, որոնք այս ընթացքում պետք է վերանայվեն, մասնավորապես՝ նախագահի ընտրության հետ կապված հարցը, թե արդյոք,այնուամենայնիվ Ազգային ժողովի՞ կողմից պետք է ընտրվի նա, թե՞ ընտրիչների ժողովի։
«Մենք, մասնավորապես, գտնում ենք, որ սա այն հարցն է, որ չպետք է վերջնականապես դուռը փակել, որովհետև եթե այս պահին չունենք հստակ մեխանիզմ, թե ինչպես սփյուռքին ներգրավել, չի նշանակում, թե, առհասրակ, չկա էդպիսի մեխանիզմ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մինասյանը։



Այս հարցում ՀՅԴ-ի պատկերացումը հետևյալն է՝ դա նախատեսել Սահմանադրության այն հոդվածներում, որոնք կարող են փոփոխության ենթարկվել, օրինակ՝ Ազգային ժողովի կողմից առնվազն 2/3 ձայների կողմ քվերակության դեպքում։



Հարցին, թե այս պահին, խորհրդարանում այսօր քննարկվող նախագծում ինչպե՞ս է, ընտրիչների՞ ժողովն է ընտրելու, պարոն Մինասյանն ասաց․ «Այս պահին քննարկվող նախագծում պահպանվում են նախկին ձևակերպումները, բայց դրանք պետք է վերանայվեն, արդեն իսկ համաձայնությունը կա, որ այս փուլում ամբողջությամբ Ազգային ժողովի վրա է մնում այս խնդրի լուծումը, բայց կոնկրետ մեր քաղաքական ուժի առաջարկությունը հետևյալն է, որպեսզի չբացառենք դեպքը, երբ եթե մի օր հնարավոր լինի գտնել ընդունելի մեխանիզմ բոլորի համար, դա իրացվելի դառնա բոլորի համար»։
Իսկ այն քննադատություններն ու առաջարկությունները կայուն մեծամասնության և մյուս դրությների վեչաբերյալ, դրանցից որո՞նք են ընդւոնվել և փոփոխվել այս նախագծում։



«Ինձ թվում է՝ արդեն լիագումար նիստի քննարկման ժամանակ անպայման կներկայացվի արդեն այն տարբերակը, որ համաձայնեցված է բոլորի կողմից։ Հիմնախան խնդիրը հետևյալն է, որ կայուն խորհրդարանական մեծամասնություն հասկացությունը, այնուամենայնիվ, պետք է սահմանվի ընտրական օրենսգրքով, և այդ մեծամասնության ապահովման առնվազն երկու մեխանիզմ պետք է գործադրվի՝ կոալիցիոն համակարգ, այսինքն՝ քաղաքական ուժերի միջև համաձայնություն առաջին փուլում, և եթե հնարավոր չէ այդպիսի համաձայնության հասնել, և առնվազն 51 տոկոսից ավելի կողմ վստահություն չկա, ապա երկրորդ փուլ, որը պետք է ապահովի նույն կայուն խորհրդարանական մեծամասնության ինստիտուտի լիարժեք գործադրումը»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը՝ նշելով, որ երկրորդ փուլի այլընտրանքն, ի վերջո, նոր ընտրություններն են։



Բայց հենց սա, ըստ Արծվիկ Մինասյանի, խոսում է պառլամենտական համակարգի հիմնական թերության մասին, երբ երկրորդ փուլը հանվի, թողնվի նորից ընտրությունների հնարավորությունը, անընդհատ կարելի է հանգել մի վիճակի, երբ պարբերաբար ընտրություններ տեղի ունենան, բայց այդպես էլ րձևավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն։



Ի վերջո, այս պահին այս նախագծում փոփոխություններ արվե՞լ են, թե՞ ոչ, Ա․ Մինասյանն ասաց․ «Այս պահին՝ դեռ ոչ,։ Այդ փոփոխությունները կներկայացվեն խորհրդարանում պլենար նիստերին քննարկումների ժամանակ»։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ