Էլեկտրաէներգիայի փոխհատուցման տվյալներում խառնաշփոթ է

Էլեկտրաէներգիայի փոխհատուցման տվյալներում խառնաշփոթ է

Այս օրերին հարյուրավոր մարդիկ՝ հասարակ քաղաքացիներ, գործարարներ, զանգահարում են «Հայաստանի էլցանցեր», տեղեկանալու համար, թե երբ և որքան են վճարելու օգոստոսին ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, հայտնում են փոխհատուցման հետ կապված խնդիրների մասին։ Օգոստոսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարությունը կիսով չափ սուբսիդավորելու է ամսական մինչև 500 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառողների հոսանքի ծախսը։ Փոխհատուցումը վճարվելու է փոքր և միջին ձեռնարկությունների սպառած 250 կՎտժ-ի դիմաց, յուրաքանչյուր կիլովատի համար թանակացման չափով, այսինքն՝ 6,93 դրամ։ Բայց ստանալով վարձավճարների տվյալները, և ձեռնարկատերերից շատերը նկատել են, որ վճարման ենթակա գումարները նշված են ամբողջությամբ, այդ 6,93 «դրամները» ներառյալ։ Քաղաքացիները ևս չեն կարողանում վճարել հոսանքի դիմաց։ Բանկերից պատասխանում են նրանց, որ հոսանքի տվյալները դեռ չեն երևում։ «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պարզաբանում է, որ փոխհատուցման հետ կապված մուծումների հաշվարկման նոր սխեմա է ներդրվել, որը առայժմ ադապտացված չէ բանկային ցանցերին, և այստեղից էլ առաջանում են խնդիրները։ «Մենք ներդրել ենք նոր ծրագրային փաթեթ, որում արտացոլված է երկու թիվ՝ այն, որը վճարելու է բաժանորդը, և այն, որը ենթակա է սուբսիդավորման, այսինքն, որը որ վճարելու է կառավարությունը։ Տվյալների այս բազան պետք է ադապտացվի բանկերի բազայի հետ, իսկ մինչ այդ հնարավոր է, որ ինչ-որ խնդիրներ առաջանան»։ «ՀԷՑ» տվյալների բազայից կարող է օգտվել ցանկացած բաժանորդ։ Ցանցերի պաշտոնական կայքում՝ www.ena.am ընդամենը պետք է լրացնել բաժանորդի քարտի համարը, և համակարգը կբերի վճարման ենթակա գումարը։ Սուբսիդավորման ենթակա գումարը, որը վճարելու է կառավարությունը, նշված է առանձին սունյակում՝ «կառավարություն» տողի տակ։