ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ու նրա տեղակալը ՀՀ ոստիկանությունում

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ու նրա տեղակալը ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային և նրա տեղակալ Ադրիանա Տրոտտային։
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը կարևորել է ավանդական կապերը երկու երկրների միջև, որոնք ավելի են սերտացել Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության իրավական գնահատականի ու վերապրածներին ցուցաբերված մեծ աջակցության արդյունքում։



Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ ազնիվ ու աշխատասեր արգենտինահայերին մոտիկից ճանաչելու շնորհիվ առավել կհեշտանա ծանոթությունն ու համագործակցությունը հայաստանյան գործընկերների, մասնավորապես ոստիկանության հետ։



Դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանի ոստիկանության և Արգենտինայի դեսպանության փոխգործակցության կապակցությամբ և բարձր գնահատեց հայ ոստիկանների պրոֆեսիոնալիզմը։