Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանի՞ց. Վարդան Օսկանյանը սահմանադրական փոփոխությունները համարում է նախագահի պաշտոնը վերացնելու գործընթաց

Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանի՞ց. Վարդան Օսկանյանը սահմանադրական փոփոխությունները համարում է նախագահի պաշտոնը վերացնելու գործընթաց

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, կարծիք է հայտնել, որ դրանց նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը:



«Մի շատ հարգարժան մարդ, ձեզ բոլորին քաջ ծանոթ՝ կուսակցական-քաղաքական գործիչ, այս թեմայի շուրջ զրուցելիս ինձ ասաց հետևյալը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»: Շատ դիպուկ և բազմաբովանդակ է ասված: Մտածե՛ք դրա մասին», - գրել է նախկին արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Իրոք, այս փոփոխությունների ելակետը, գլխավոր նպատակը, էությունը նախագահի պաշտոնի վերացումն է: Ոչ թե նրա համար, որ այն պետք չէ, այլ որովհետև ինչ-որ մեկի, մի խումբ մարդկանց և/կամ քա ղաքական ուժի, այլևս ձեռնտու չէ դա»,- գրել է Օսկանյանը: