Սամվել Ֆարմանյանը կասի իր «տղամարդկային խոսքը»

Սամվել Ֆարմանյանը կասի իր «տղամարդկային խոսքը»

Երեկ Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն է Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու ԵԽԽՎ-ում։ Ասաց, որ ինքը Հռոմում է, ոչ մի բանից տեղյակ չէ, կգա վաղը ու կասի իր «տղամարդկային խոսքը»: Իսկ մինչ այդ Ձեզ այլ մեկը չի՞ ասել իր «տղամարդկային խոսքը», մամուլում գրվել է, որ Դուք արդեն հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ ու «պայմանավորվել» խնդրո առնչությամբ: «Դուք արդեն 3000 դրամի ինձ հետ խոսեցիք, ռոումինգ է, չէ՞»,- դիվանագիտորեն «ցրեց» Ֆարմանյանը: Եվ, այնուհանդերձ, Դո՞ւք եք նա, որի «քուղերը» պետք է կապեն ԵԽԽՎ-ում: «Ես պատրաստ չեմ դրան»,- ասաց Ֆարմանյանը, չբացատրելով` պատրաստ չէ «քուղերը կապելո՞ւն», թե՞ հարցերին պատասխանելուն: Բոլոր դեպքերում պնդում են, որ Դուք պետք է այս անգամ մեկնեք Ստրասբուրգ, չնայած արարողակարգից մեր աղբյուրներն ասացին, որ Ձեր տոմսը դեռ գնված չէ: «Խորհրդարանական պատվիրակությունները ձեւավորվում են ԱԺ նախագահի որոշումներով: ԱԺ նախագահի կողմից այս պահին նման առաջարկ ես չեմ ստացել: Եթե լինի, կմտածեմ»: