ԵՄ ՆԳՆ ղեկավարները հաստատել են ներգաղթյալներին քվոտաների համակարգով տեղաբաշխելու ծրագիրը

ԵՄ ՆԳՆ ղեկավարները հաստատել են ներգաղթյալներին քվոտաների համակարգով տեղաբաշխելու ծրագիրը

Եվրամիության ներքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հաստատել են Եվրոպա ներթափանցող ներգաղթյալներին քվոտաների համակարգով տեղաբաշխելու ծրագիրը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Ծրագրով նախատեսվում է 120 000 ներգաղթյալի վերաբնակեցնել ԵՄ բոլոր երկրներում` յուրաքանչյուր պետության քվոտաների համապատասխան:
Ծրագրին դեմ են քվեարկել Կենտրոնական Եվրոպայի երկրները` Չեխիան, Սլովակիան, Ռումինիան և Հունգարիան, իսկ Ֆինլանդիան ձեռնպահ է մնացել: