Հավակնոտության մանրադրամը

Հավակնոտության մանրադրամը

…Իսկայնտեղ՝ ներքեւում երգի սով էր,



Բայց հրճվում էր Պառնասն առանց քեզ…



Եղիշե Չարենց



Երվանդ Տեր-Խաչատրյանը «Հայոց գրականության պատմության» երրորդ հատորի առթիվգ րախոսականում (http://www.azg.am/AM/culture/2015091101) իրեն թույլ է տվել պնդել,. «Հայ ոչ մի գրողի կյանքը, գործն ու ժամանակը այնպիսի խորությամբ եւ մանրակրկիտությամբ, ճշգրտորեն ու հստակությամբ չի ուսումնասիրված, ինչպես Խաչատուր Աբովյանի… բայց այս գրքում, այս «Հայոց »-ի մեջ մեր աբովյանագիտությունը պարզապես նետված է մի կողմ եւ տեղը դրված է նույն Սայաթ-Նովայի շարադրանքի ոճով նյութ… Ընթերցողին է հրամցվում պարզունակ մի շարադրանք՝ լեցուն սխալներով, սխալ ձեւակերպումներով եւ մերժելի տեսակետներով»:



Պնդել, որ Աբովյանի կյանքն ուսումնասիրված է խորությամբ եւ մանրակրկիտությամբ, ճշգրտորեն ու հստակությամբ այն դեպքում, երբ մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ հանգամանքներում, ինչու՞ է Աբովյանը տնից դուրս եկել եւ այլեւս չի վերադարձել, որտե՞ղ է նա մահկանացուն կնքել, առնվազն հավակնոտություն է: Աբովյանագիտությունը չի պարզել այդ հարցերը, ուստի չի կարելի նաեւ ասել, թե նրա գործն ուսումնասիրված է խորությամբ եւ մանրակրկիտությամբ, ճշտորեն եւ հստակությամբ: Քանի որ գրողի կյանքը եւ գործն անտրոհելի են, եւ դա հաստատելու կարիք, կարծում ենք՝ չկա:



Բայց քանի որ Երվանդ Տեր-Խաչատրյանը կանխատրամադրված է գրքի ու,մանավանդ, ՍերգեյՍարինյանի դեմ, անկարող է եղել զսպել ամեն ինչ ժխտելու մոլուցքը: Այնքան, որ Դորպատում Աբովյանի գտնվելու ժամանակը մասնավորեցրել է «հին գտարի, հինգ ամիս եւ տասը օր» սահմաններում, որպեսզի առարկի, թե նա այնտեղ «վեց տարի» չի ապրել: Ինչպիսի՜ «հայտնագործություն», նա ասում է, որ «…գիտական-ակադեմիական գրքում նման «մանրուք» չիլինում», իսկ եթե Սարինյանը «վեց տարի» է գրել, ուրեմն հատորն «ակադեմիական-գիտական չէ»:



Նա մերժում է Սարինյանի ձեւակերպումը, թե «ավելի ու ավելի սուր բնույթ են ստանում (Աբովյանի) հակասությունները ցարական չինովնիկության հետ»: Եւ հիմնավորում, որ «Աբովյանն ինքը, ի վերջո, իր պաշտոնով ցարական չինովնիկ էր, ութերորդ աստիճանի աստիճանավոր»: Եւի՞նչ, ութերորդ աստիճանի աստիճանավորը չէ՞ր կարող հակասություններ ունենալ վերադաս չինովնիկության հետ, ստորադաս չինովնիկները չէի՞ն կարող թունավորել նրա կյանքը:



-Ինչքա՞ն կարելի է Աբովյանից լենինյան հեղափոխական սարքել,-հռետորական հարցադրում է անում Տեր-Խաչատրյանը:



Բայց մի՞թե խնդիրը «լենինյան հեղափոխական սարքելու» մեջ է: Իսկ եթե Աբովյանը ցարական չինովնիկության հետ հակասություններ է ունեցել ազգային խնդիրների հողի՞ վրա: Իսկ եթե Աբովյանը հիասթափված է եղել ցարական իշխանություններից Հայաստանի նկատմամբ քաղաքականության պատճառո՞վ:



Այս հարցերի պատասխանը տալի՞ս է աբովյանագիտությունը, որի դատապաշտպանի դերն է ստանձնել Երվանդ Տեր-Խաչատրյանը: Այսհ արցերի պատասխանը ոչ մի աբովյանագետ չիտվել: Առաջին անգամ Տեր-Խաչատրյանի քննադատության թիրախ դարձած գրքում է, որ հանդիպում ենք Աբովյանի գլխավոր գործի՝ «ՎերքՀայաստանի» վեպի, նորովի մեկնաբանության: Սա այն հիմքն է, որի վրա ապագա աբովյանագիտությունը պետք է սեւեռվի՝ պարզելու, թե ի վերջո «ՎերքՀայաստան»-ին ռուսական էքսպանսիայի փառաբանու՞մ է, ինչպես Տեր-Խաչատրյանի մատնանշած աբովյանագիտությունն է պնդում, թե՞ իրոք հայրենասեր հեղինակի ողբ՝ առ չիրականացած հույսեր:



Աբովյանագիտության թերությունն է, որ չեն պարզվել Չարենցի եւ Բակունցի՝ Աբովյանի կերպարին անդրադառնալու պատմա-քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական շարժառիթները, չի նկատվել, որ Չարենցը եւ Բակունցը կարծես կանխազգացել են իրենց ողբերգական վախճանը, իրենց նույնացրել են Աբովյանի հետ:



Եւ, առհասարակ, չարժե՞ գիտականորեն պարզել, թե ինչու Աբովյանը ցարական Ռուսաստանում գրեթե արգելված հեղինակ էր, ինչու՞ հետագայի հայ բոլոր մեծերը՝ Նալբանդյանը, Րաֆֆին, Պատկանյանը, Թումանյանը, Իսահակյանը, մշտապես հալածվել են ցարական չինովնիկությունից, գաղտնի ոստիկանությունից: ՆույնիսկՇիրվանզադեն է որպես հայ հեղափոխական հետապնդվել:



Եթե հայ նոր գրականությունը դուրս է եկել Աբովյանի՝ ութերորդ աստիճանի ցարական աստիճանավորի շինելից (ոչ Աղասու չուխայից, ինչպես «պատկերաբանել է» Երվանդ Տեր-Մկրտչյանը), եւ այդ գրականությունը ցարական իշխանությունների աչքում միշտ ունեցել է ազգայնականության, սեպարատիզմի քարոզչի համարում, իսկ այդ վերաբերմունքը հաստատող բազմաթիվ փաստեր կան, ապա ինչու՞ չհամարձակվել եւ չձեւակերպել, որ նոր ժամանակների հայ առաջին ազգայնական-սեպարատիստը, որՀայաստանի անկախության քարոզիչն է եղել, ԽաչատուրԱբովյանն է:



Աբովյանի կյանքը եւ գործը պետք է բերվեն լրջագույն քննական հայացքի: Տեր-Խաչատրյանից մերժված՝ խնդրո առարկա հատորում արված է առաջին քայլը, վերանայված է «ՎերքՀայաստանի» վեպի գաղափարաբանության ավանդական տեսակետը: Հասարակագիտական մտքի վերելքը կանխելու փորձերը դատապարտված են: Հայաստանի անկախության իմաստավորումն սկսվում է «ՎերքՀայաստանի»-ի վերաիմաստավորումից: Աբովյանը «լենինյան հեղափոխական» չէր, Աբովյանը նվիրյալ ազգայինգործիչ էր: Եւ նրա անհայտ բացակայության առեղծվածն, ըստերեւույթին, պայմանավորված է դրանով:

Հ. Գ. Քանի որ Տեր-Խաչատրյանը բավական սրված ուշադրություն է ցուցաբերել գրախոսած աշխատության հեղինակների լեզվին եւ ոճին, մեր պարտքն ենք համարում նրան վճարել նույն մանրադրամով:



Ա. Հայերենում հոգնակի ենթական պահանջում է հոգնակի ստորագյալ, ուստի մեծահարգ հեղինակը պետք է գրեր. «Հայ ոչ մի գրողի կյանքը, գործն ու ժամանակը… չեն ուսումնասիրված…»:



Բ. Ինչպե՞ս խորհուրդ կտաք հասկանալ այս ձեւակերպումը՝ «մեր աբովյանագիտությունը պարզապես նետված է մի կողմ եւ տեղը դրված է նույն Սայաթ-Նովայի շարադրանքի ոճով նյութ»: ԱյսինքնՍայաթ-Նովա՞ն է գրելԱբովյանին վերաբերող բաժինը, թե՞ Սարինյանն է «յուրացրել» Սայաթ-Նովայի ոճը:



Գ. «Ինչքա՞ն կարելի է Աբովյանից լենինյան հեղափոխական սարքել»,-գրում է Տեր-Խաչատրյանը: Չգիտենք՝ ո՞ւմ ոճն է նա յուրացրել, բայց «սարքել» բառն այստեղ ուղղակի կարկատան է:



Դ. «Աբովյանը շատ խոնարհ աստիճանավոր էր»,- այսպես է Տեր-Խաչատրյանը Սարինյանից «պաշտպանում» Աբովյանին: Գոնե ասեր՝ «օրինապաշտ աստիճանավոր էր»:



Եւ այսքանը՝ մեկ պարբերության մեջ:



Վահրամ Աթանեսյան