Պառավաքարում զոհված կինը այգում պնդուկ էր հավաքում. Մանրամասներ

Պառավաքարում զոհված կինը այգում պնդուկ էր հավաքում. Մանրամասներ

Տավուշում վիճակը խիստ լարված է. հակառակորդը մեծ տրամաչափի զենքերով կրակ է բացում Բերդի տարածաշրջանի գյուղերի վրա: Այս մասին Hraparak-ին հայտնեց Պառավաքարի գյուղապետը:



Կրակոցների հետևանքով զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը, ով իր այգում պնդուկ հավաքելիս է եղել: Կրակոցների հետեւանքով հրկիզվել է զոհված կնոջ տունը, նաև մեկ մեքենա է պայթել գյուղում:



«Գյուղում ահավոր լարված վիճակ է: Մարդիկ իրենց ապաստարաններում են մնում: Մերոնք գնացել են խաղող հավաքելու ու չեն կարողանում դաշտից տուն գալ. անընդհատ կրակում են ու մարդիկ չեն կարողանում ոչ առաջ գնալ, ոչ` հետ»,- ասաց Պառավաքարի բնակիչը:



Հակառակորդի կրակոցների պատճառով այլ զոհեր եւս կան խաղաղ բնակչության շրջանում, կան նաեւ վիրավորներ:



Նշենք, որ ՊՆ մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ այս պահին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հակառակորդի կողմից գնդակոծվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից: Իրավիճակն անընդհատ փոխվում է, մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կհաղորդեն