Մեկնարկում է Նոբելյան շաբաթը

Մեկնարկում է Նոբելյան շաբաթը

Այսօր Շվեդիայում մեկնարկում է Նոբելյան շաբաթը, որի ընթացքում Նոբելյան հանձնախումբը յուրաքանչյուր օր հայտարարում է հինգ տարբեր ոլորտներում՝ ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, տնտեսագիտության, գրականության ոլորտում հաղթողների անունները: Ի տարբերություն այս հինգ ոլորտների, ձևավորված ավանդույթի համաձայն, Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը հրապարակում է հարևան Նորվեգիան, իսկ ավելի կոնկրետ՝ Օսլոյի թագավորական ակադեմիան:



Այսօր հայտնի կդառնա ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հաղթողը, (կամ հաղթողները), հոկտեմբերի 6-ին՝ ֆիզիկայի, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայի ոլորտում հաաղթողը: հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտնեն Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Հոկտեմբերի 12-ին հայտնի կդառնա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Գրականության ոլորտում մրցանակակրի անվան հայտարարման ամսաթիվը դեռևս չի հայտարարվել։



Նոբելյան մրցանակաբաշությունը մեկնարկել է 1901 թվականից: Համաձայն մեծ գյուտարար և ֆիլանտրոպ Ալֆրեդ Նոբելի կտակի, որի շուրջ նրա մահից անմիջապես հետո լուրջ կրքեր բորբոքվեցին ու անառողջ զարգացումներ եղան, գյուտարարն իր ողջ ունեցվածքը բաշխում էր յուրանքանչյուր տարի, իր կարծիքով, մարդկության զարգացման համար կարևորագույն ոլորտներում՝ ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության, ինչպես նաև՝ մոլորակի վրա Խաղաղության հաստատման գործում ամենամեծ ավանդ ունեցող մարդկանց:
Շատ տարիներ անց՝ 1968 թվականին Շվեդայի պետական բանկը, համարելով, որ Նոբելը «փոքր-ինչ բացթողում է արել», իր կողմից ավելացրեց տնտեսագիտության ոլորտում սահմանվող մրցանակը, այդ կերպ դրանց ընդհանուր թիվը հասցնելով վեցի:



Այսպիսով, այս տարի Նոբելյանական շաբաթը 114-րդն է:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը,որը նաև ընդուված է անվանել «Նոբելյան ընթրիք», ավանդույթի համաձայն տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան օրը, զուգահեռաբար Ստոկհոլմում և Օսլոյում:
1901 թվականից Նոբելյան մրցանակ շնորհվել է 567 անգամ։ Մրցանակակիր են դարձել 864 մարդ և 25 կազմակերպություն։
Դրամական պարգևը ներկա դրությամբ կազմում է 8 մլն շվեդական կրոն է (950 հազար դոլար):
Լևոն Գևորգյան