ԱՄՆ Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներում 7 մարդ է զոհվել հորդառատ անձրևներից

ԱՄՆ Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներում 7 մարդ է զոհվել հորդառատ անձրևներից

Հորդառատ անձրևները ԱՄՆ Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներում 7 մարդու կյանք են խլել։ Հորդառատ տեղումները տարածաշրջանում ջրի ռեկորդային բարձրացման պատճառ են դարձել։ Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



Հորդառատ տեղումները տարածաշրջանում ջրի ռեկորդային բարձրացման պատճառ են դարձել։ Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին տեղի ունեցածն անվանել է «հազարամյակի հեղեղ», իսկ օդերևութաբանները հայտնել են 1936 թ.-ից վեր Կոնգարի գետի ջրի բարձրագույն մակարդակի մասին։



Հեյլին տեղի բնակիչներին կոչ է արել չլքել տները՝ նշելով, որ տեղի ունեցողն առիթ չէ լուսանկարվելու համար, իսկ փրկարարներին առավելագույն կենտրոնացվածության կոչ է արել։



Ավելի վաղ Հարավային Կարոլինա նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել կապված ուժեղ ջրհեղեղի հետ: