Ոստիկանության և Արամ Մանուկյանի պատմությունը՝ անտառում

Ոստիկանության և Արամ Մանուկյանի պատմությունը՝ անտառում

Անեկդո՞տն է կյանքից վերցվում, թե՞ հակառակը՝ կյանքն է վերածվում անեկդոտի: Այսօր Երևանում հայտնի անեկդոտի սցենարով դեպք է տեղի ունեցել: Ոստիկանները բերման են ենթարկել անձեռնմխելի մարդուն և հետո միայն նկատել, թե ում են բերման ենթարկել:



ինչպես և պետք էր սպասել՝ ամեն ինչ նորմալ է, որովհետև սա Հայաստանն է, և այստեղ մենք տանն ենք:



Իսկ հիմա՝ հայտնի անեկդոտը հիշենք, որն ավելի շուտ է եղել, քան Երևանի փոխոստիկանապտի այսօրվա արկածները:



Մի անգամ անտառում արջը նկատում է, որ նապաստակը լեղապատառ փախչում է:



Հարցնում է.



-Շլդիկ, էդ ո՞ւր՝ այդպես փախած:



Սա կանգնում է մի պահ, շունչը տեղը բերում, թե.



-Բա ի՞նչ անեմ, առյուծը հրաման է տվել՝ ինչքան գայլ կա՝ բոլորին ամորձատեն:



-Հասկացա, բա դո՞ւ ինչու ես փախչում,- զարմանում է Արջը:



-Արջ ախպեր, դու էլ փախիր, որովհետև ամորձատում են, հետո են նայում՝ գա՞յլ ես, թե՞ գայլ չես...