Forbes-ը սխալ տեղեկություն է տարածել. շվեյցարական բանկերը հերքում են

Forbes-ը սխալ տեղեկություն է տարածել. շվեյցարական բանկերը հերքում են

Շվեյցարական UBS եւ Сredit Suisse բանկերը հերքել են Forbes ամսագրի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ ռուսաստանցիների՝ 5 մլն դոլարից պակաս գումար պարունակող հաշիվները զանգվածաբար փակվում են: Բանկերի ներկայացուցիչները վստահեցրել են, որ պահպանում են ռուսաստանցի հաճախորդներին հավատարմությունը եւ փոփոխել են սակագնային սխեմաները:



«Տեղեկությունը, որ բանկը փակում է ռուսաստանցի հաճախորդների՝ 5 մլն դոլարից պակաս հաշվեկշիռ ունեցող հաշիվները, չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաեւ այն, որ բանկն այդպիսի հաշվեկշռի դեպքում տուգանքներ է կիրառում»,- հայտարարել են Сredit Suisse-ում:



Ավելի վաղ Forbes ամսագիրը հաղորդել էր, որ UBS եւ Сredit Suisse բանկերը փակում են 5 մլն դոլարից պակաս ակտիվներ ունեցող ռուսաստանցիների հաշիվները: Ամսագրի աղբյուրը պարզաբանել էր նաեւ, որ հաշիվը պահպանելու համար հաճախորդը պարտավոր է շուրջ 1000 շվեյցարական ֆրանկի չափով բաժանորդավճար տալ: