Գերմանիան հստակություն է մտցնում փախստականների հարցում

Գերմանիան հստակություն է մտցնում փախստականների հարցում

Բունդեսթագն օրենքների փաթեթ է ընդունել, որը զգալիորեն կոշտացնում է միգրացիոն օրենսդրությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:



Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել 475 պատգամավոր, դեմ` 68, ձեռնպահ՝ 57:



Ըստ նոր օրենքի` անվտանգ երկրների ցուցակում կհայտնվեն Ալբանիան, Կոսովոն և Չեռնոգորիան, ինչը թույլ կտա արագացնել նրանց քաղաքացիների` հայրենիք արտաքսելուվերադարձնելու գործընթացը: Բացի այդ, նախատեսվում է Գերմանիայից պետք է արտաքսվեն այն ներգաղթյալները, ովքեր երկրում ապաստան են խնդրում՝ ելնելով տնտեսական նկատառումներից: Իսկ այն ներգաղթյալները, որոնց Գերմանիայում մնալու ժամկետը սպառվել է, առանց նախազգուշացման կարտաքսվեն երկրից:



Արդեն հոկտեմբերի 16-ին օրինագիծը կդրվի Բունդեսթագում քննարկման և հավանության արժանանալու դեպքում նոյեմբերից կմտնի ուժի մեջ: