Օբաման խոսեց. Ամերիկյան զորքերը չեն շտապի հեռանալ Աֆղանստանից

Օբաման խոսեց. Ամերիկյան զորքերը չեն շտապի հեռանալ Աֆղանստանից

ԱՄՆ իշխանությունները որոշել են դանդաղեցնել Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման գործընթացը:



«Ես որոշեցի ամերիկյան զինծառայողների ընթացիկ թիվը՝ 9.800 մարդ, 2016 թվականին թողնել Աֆղանստանում: Նրանց առաքելությունը չի փոխվի»,- Սպիտակ տանն ունեցած ելույթում ասել է նախագահ Բարաք Օբաման:



ТАСС-ի փոխանցմամբ՝ նա նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն որոշել է Աֆղանստանում զինծառայողների թիվը նվազեցնել՝ հասցնելով 5.500-ի:



Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով զինվորական աղբյուրներ, գրել էին, որ Բարաք Օբաման մտադիր է երկարացնել Աֆղանստանում ռազմական ներկայությունն ու շուտով հանդես կգա հայտարարությամբ: