Venus. աշխարհի ամենախոշոր էրոտիկ տոնավաճառը բացվել է Բեռլինում

Venus. աշխարհի ամենախոշոր էրոտիկ տոնավաճառը բացվել է Բեռլինում

Korrespondent.net-ը տեղեկացնում է, որ Գերմանիայում բացվել է էրոտիկ արտադրանքի ամենամյա տոնավաճառը, որին մասնակցում են 40 երկրների ներկայացուցիչներ: Բեռլին են ժամանել նաև պոռնոաստղեր ամբողջ աշխարհից:



Venus էրոտիկ արտադրանքի տոնավաճառը համարվում է ամենախոշորն իր տեսակի մեջ:1997-ից ի վեր այն ավանդաբար բացվում է Գերմանիայում:



Այս տարի Venus-ը տեղի է ունենում Բեռլինում և կտևի մինչև հոկտեմբերի 18-ը: Առաջին իսկ օրը էրոտիկ ցուցահանդեսը ունեցել է ավելի քան 30 հազար այցելու: 



Տոնավաճառում ներկայացված են մեծահասակների համար «խաղալիքներ» թողարկող ընկերությունների արտադրանքը, էրոտիկ բովանդակությամբ տեսագրություններ, լուսանկարներ:



Միջոցառման հյուրերին զվարճացնում են ոլորտի աստղերը, իրենց նախագծերի մասին ելույթներով հանդես են գալիս էրոտիկ ֆիլմերի ռեժիսորներն ու պրոդյուսերները: