Սիրիայի ապագան պետք է որոշի միայն սիրիացի ժողովուրդը. Իրանի արտգործնախարար

Սիրիայի ապագան պետք է որոշի միայն սիրիացի ժողովուրդը. Իրանի արտգործնախարար

Սիրիայի և նրա առաջնորդի ապագան պետք է որոշի բացառապես Սիրիայի ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի հետ երկկողմ բանակցությունների արդյունքներով, գրում է РИА Новости-ն:

Հանդիպմանը Զարիֆը և Շտայնմայերը Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի խմբի նիստի մեկնարկից առաջ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

«Ով է կառավարելու Սիրիան, պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»,- հայտարարել է Զարֆը մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հնարավորությունը «դեռ կա»:

«Մենք հիմք ունենք դրա լուծման համար, որին պետք է հետևեն բոլորը»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը:

Մեկնաբանելով միջազգային ահաբեկչության խնդիրը, մասնավորապես «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ընդլայնումը, Իրանի արտգործնախարարը նշել է, որ «բոլոր երկրները պետք է պայքարեն ԻՊ-ի դեմ նույնքան լուրջ, ինչպես դա այժմ անում է Ռուսաստանը»: