Պլուտոնի վրա փոսեր են նկատվել

Պլուտոնի վրա փոսեր են նկատվել

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, ցուցադրել է Պլուտոն գաճաճ մոլորակի կենտրոնական հատվածի առեղծվածային փոսերը։

Ինչպես նշում է lenta.ru-ն, համապատասխան լուսանկարն արել է New Horizons տիեզերական սարքը, որը կադրը ֆիքսել է Պլուտոնին մոտ գտնվելու ժամանակ։

Ուսումնասիրելով լուսանկարը` հայտնի է դառնում, որ փոսերն ունեն մինչև 250մ տրամագիծ և տասնյակ մետրերի հասնող խորություն։ Ըստ մասնագետների՝ տեղանքը կազմված է պինդ ազոտից, իսկ փոսերն ու խորացումները գոյացել են ազոտի արտամակարդման արդյունքում։