Թուրքիան կսկսի ջուր մատակարարել Հյուսիսային Կիպրոսին

Թուրքիան կսկսի ջուր մատակարարել Հյուսիսային Կիպրոսին

Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի միջև Միջերկրական ծովով անցնող ջրատարը շաբաթ օրը շահագործման է ենթարկվել՝ Հյուսիսային Կիպրոսում Գեչիտկյոպրյու ամբարտակի բացման հանդիսավոր արարողությամբ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:



«Այդ նախագծի շնորհիվ մեր կիպրոսցի եղբայրները 50 տարի ապահովված կլինեն խմելու և տեխնիկական ջրով: Եթե հարավցիները ևս ցանկանան այդ ջրից օգտվել, ապա այդ ջուրը մենք կանվանենք «խաղաղության ջուր» և կտանք նրանց, որովհետև մեզ համար կարևորը մարդն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով հանդիսավոր արարողությանը:



Միջերկրական ծովով անցնող ջրատարի երկարությունը 80 կմ է: Թուրքիան դրանով Կիպրոսին կմատակարարի տարեկան 130 մլն խորանարդ մետր ջուր: