Բրիտանուհի թզուկն ամուսնացել է

Բրիտանուհի թզուկն ամուսնացել է

Uznayvse.ru-ի փոխանցմամ, բրիտանուհի Ամանդա Ֆայֆը, ով ունի ընդամենը 80 սմ հասակ, ամուսնացել է իր ընտրյալի՝ 186 սմ հասակ ունեցող տղամարդու հետ: Ֆայֆը տառապում է ի ծնե թերի օստիոգենեզով:



Ամենահետաքրքիրն այն է, որ զույգը դեռ նախքան ամուսնությունը 6-ամյա որդի ունի, նրանք միասին ապրում են 2009 թվականից: «Շատերն են զարմացական հայացքներ նետում մեզ վրա, բայց մենք նրանց ուղղակի արհամարում ենք» ,-նշում է 31-ամյա բրիտանուհին ու պատմում, որ նախքան սիրելիին հանդիպելը միշտ ներքին վախ է ունեցել, որ հասակի պատճառով երբեք ընտանիք չի ունենա:



Ի դեպ, երբ Ամանդան ծնվել է, բժիշկներն աղջկա ծնողներին հայտնել են, որ երեխան մեկ տարի էլ չի ապրի, քանի որ ոսկորները չափազանց փխրուն են: Նույն այս պատճառով բրիտանուհին հիմա սայլակով է տեղաշարժվում:



Անկախ ամեն ինչից, զույգն իրեն երջանիկ է զգում, իսկ Ամանդայի ամուսինը հարցազրույցներում նշում է, որ գոհ է իր կյանքից: