ՆԱՏՕ-ն լայնամասշտաբ զորավարժություններ կսկսի

ՆԱՏՕ-ն լայնամասշտաբ զորավարժություններ կսկսի

Միջերկրական ծովում երկուշաբթի օրվանից կմեկնարկեն ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների խոշորամասշտաբ զորավարժություններն այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիային:



Ինչպես տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը, զորավարժությունները պլանավորված են եղել նախքան Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկը:



Գործակալությունը նշում է, որ վերջին շրջանում Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում ուժեղացած ռազմական հակամարտությունները չեն կարող չմտահոգել դաշինքին:



Զորավարժություններին, որոնք տևելու են 5 շաբաթ, մասնակցելու են 36 հազար զինծառայողներ, 230 միավոր զինտեխնիկա, 140 ինքնաթիռներ ու 60 նավեր:



«ՆԱՏՕ-ին ռազմավարություն է անհրաժեշտ՝ իր հարավային սահմանների պաշտպանության համար՝ պայմանավորված Իրաքից մինչև Հյուսիսային Աֆրիկա անկայուն վիճակով: Դաշինքում անհրաժեշտ է պայմանավորվել նաև Ռուսաստանի հանդեպ միասնական ու երկարատև ռազմավարության վերաբերյալ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ում Բրիտանիայի դեսպան Ադամ Թոմսոնը: