Նարկոբարոն Էլ Չապոյի օդաչուին ձերբակալել են

Նարկոբարոն Էլ Չապոյի օդաչուին ձերբակալել են

Մեքսիկայում ձերբակալել են օդաչուի, ում կասկածում են նարկոկարտելներից մեկի ղեկավարի՝ Էլ Չապո անունով հայտնի Հոակին Գուսմանի փախուստը կազմակերպողներին օգնելու մեջ:



Ըստ Ինտերֆաքսի` նա եղել է այն ինքնաթիռի օդաչուն, որով Գուսմանը փախուստից անմիջապես հետո հասել է իր նարկոկարտելի բազա:



Հոակին Գուսմանը հուլիսի 11-ին փախել է Մեխիկոյից ոչ հեռու գտնվող Ալտիպլանո բանտից: Դատախազությունում կարծում են, որ փախչելուց հետո նա մեկնել է հարեւան Կերետարո նահանգ, որտեղից էլ պետք է մեկներ լեռնային Սինալոա նահանգ. այստեղ է գտնվում նարկոկարտելի բազան:



Անցկաված սոցհարցման համաձայն, մեքսիկացիների մեծ մասը կասկածում է, որ իշխանություններն են նպաստել Գուսմանի փախուստին: