3D ձի՝ 500 000 ատամի փայտիկով

3D ձի՝ 500 000 ատամի փայտիկով

38-ամյա չինացին իր ստեղծագործ ունակությունը հայտնաբերել է բավականին մեծ տարիքում և թողնելով անվտանգության աշխատակցի իր աշխատանքն` սկսել է զարգացնել իր արվեստը:



Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` Լիու Քսեդոնգը յուրացրել է ատամի փայտիկներից արվեստի գործեր ստեղծելու վարպետությունը: Արվեստը նա յուրացրել է առցանց տեսանյութեր դիտելով և ուշադիր ուսումնասիրելով ցանկացած մանրուք:



Մի քանի անհաջող փորձերից հետո չինացին ստեղծել է իր գլուխգործոցը` 3 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ «3D վայրի ձին», որը 170 կգ է կշռում և պատրաստվել է մոտ 500 000 փայտիկից: