Սերբիայի որոշ քաղաքական ուժեր մտադիր են Ղրիմի օրինակը կիրառել Կոսովոյի հարցում

Սերբիայի որոշ քաղաքական ուժեր մտադիր են Ղրիմի օրինակը կիրառել Կոսովոյի հարցում

Սերբիայի Դեմոկրատական կուսակցության պատգամավորներ և «Двери» հայրենասիրական շարժման որոշ արդամներ,ովքեր ներկա պահին գտնվում են Ղրիմում, մտադիր են թերակղզում սկսել Եվրամիությանը անդամակցելուց Սերբիայի հրաժարվելու գործընթացը: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:
Սերբիայի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սանդա Ռաշկովիչ-Իվիչը Սիմֆերոպոլում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իրենց Ղրիմում գտնվելու, իսկ այնտեղիցէլ Մոսկվա ուղևորվելու գլխավոր պատճառը՝ Եվրամիությանը անդամակցելուց Սերբիայի հրաժարվելու և Կոսովոն Սերբիայի կազմ վերադարձնելու հարցում Ռուսաստանի աջակցությունը ստանալն է:
«Դեռ մեկ տարի առաջ մենք հայտարարել ենք, որ Կոսովոն դա Սերբիա է, իսկ Ղրիմը՝ Ռուսաստան: 2014-ի մարտին վերադարձավ մայր –Ռուսաստանին, և մենք էլ հույս ունենք, որ ճիշտ նույնկերպ Կոսովոն և Մետոխիան կվերադառնան Սերբիայի կազմ», - ասել է սերբ քաղաքական գործիչը: