Սիրիական և ռուսաստանյան կողմերի ասածներն իրար հետ չի բռնում

Սիրիական և ռուսաստանյան կողմերի ասածներն իրար հետ չի բռնում

«Սիրիայի ազատ բանակի» ներկայացուցիչները հերքել են իրենց կողմից Մոսկվա կատարած այցի մասին ռուսաստանյան իշխանություների տարածած լուրերը: Այդ մասին հաղորդում է «gazeta»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



Ապստամբ խմբավորումների չորս ստորաբաժումների ներկայացուցիչները հավաստել են, որ ՍԱԲ պատվիրակները չեն եղել Մոսկվայում: «Մենք կապվել ենք մյուս ճյուղերում մեր ընկերների հետ, ոչ ոք Մոսկվայում բանակցությունների չի մասնակցել», - ասել է ՍԱԲ ներկայացուցիչ Աբու Գիաթ-Շամին:



Նախօրեին ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը հաստատել էր, որ «Սիրիայի ազատ բանակի» ներկայացուցիչները եղել են Ռուսաստանում:



Դրանից առաջ սիրիական «Ազգային փրկության խմբի» կոորդինատոր և ՍԱԲ հիմնադիրներից մեկը հանդիսացող Ֆախթ ալ-Մասրին հայտարարել էր, որ «Սիրիայի ազատ բանակի» ներկայացուցիչները Ռուսաստանին առաջարկոււթյուն են ուղարկել՝ Կահիրեում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: