Ջա՜ն, դնգստող Մանվել տղա…

Ջա՜ն, դնգստող  Մանվել տղա…


Պատգամավորը, երբ արդարացնում է ծեծը, նույն կերպ էլ կարող արդարացնել սպանությունը:



Հո ծեծելուց չե՞ն իմանում, որ կարող են մի այնպիսի տեղի խփել, որ մարդը մնա տեղում: Կամ քի՞չ են եղել, երբ ծեծն ավարտվել է դաժան սպանությամբ:



…Բայց դե Մանվելն այնպես է ծեծի մասին խոսում, ասես երկու- երեք տարեկան երեխաներ են թաղում կռվում.



«Եթե մի տեղ ծեծվում են, մի հինգ տեղ էլ ծեծում են, հիմա ասեմ՝ ինչի եք ծեծում, այլ տեղ էլ ծեծվում, պատահում է՝ կծեծեն էլ, կծեծվեն էլ, եթե խնդիրներ կան, թող խելոք մարդ լինեն, օրինակ՝ մեկը փորձի ինձի ծեծի, ես իրան կծեծեմ, իսկ մեկն էլ, որ չի կարում ծեծի, իրան են ծեծում»/ hraparak. am/ :



Ջա՜ն, դնգստող Մանվել տղա…



ԱԺ –ում օրենքների փոխարեն եթե ծեծի դասընթացներ մտցնեն, Մանվելը բոլորին մի լավ կդնգստի… Գեներալները արտահերթ կարգով իրավունք պիտի ունենան դնգստել ռազմական ցածր կոչում ունեցողներին:



Բոլորը ջհաննամ, բայց Գալուստ Սահակյանը չի դիմանա…



Հասմիկ Բաբաջանյան