Ռուսաստանն ու Եգիպտոսը պատրաստում են սիրիական ընդդիմության առաջարկը.Լավրով

Ռուսաստանն ու Եգիպտոսը պատրաստում են սիրիական ընդդիմության առաջարկը.Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ է պահպանում Եգիպտոսի հետ սիրիական ընդդիմության ներկայացուցչական պատվիրակության ձևավորման հարցով՝ Մոսկվայում և Կահիրեում այդ ընդդիմության առանձին խմբերի հետ հանդիպումների արդյունքներով: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:



«Մենք հանդիպումներ ենք ունեցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ Մոսկվայում, Եգիպտոսը կազմակերպել է այլ խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ Կահիրեում: Եգիպտոսի հետ կապեր ենք պահպանում այն հարցի շուրջ, թե ինչպես պիտի այդ ջանքերը միավորվեն ընդդիմության ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու համար», - ասել է Լավրովը: