Ադրբեջանցիները կրակել են Ուորլիքի խմբի վրա. բարեբախտաբար ոչ ոք չի տուժել

Ադրբեջանցիները կրակել են Ուորլիքի խմբի վրա. բարեբախտաբար ոչ ոք չի տուժել

Այսօր Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, որն իրականացնում էր ԵԱՀԿ-ի առաքելությունը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:



Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դիտարկման ավարտի պահին:



Դիտարկման ժամանակ համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահը անցել են ադրբեջանական տարածք՝ Լեռնային Ղարաբաղի կողմից:



Գնդակոծության մասին Թվիթերում գրել է նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Երբ մենք հատում էինք շփման գիծը, կրակահերթը ստիպեց ԵԱՀԿ-ի դիտորդներին պատսպարվել: Դա անընդունելի է», - գրել է Ուորլիքը՝ առանց հստակեցնելու, թե որ կողմից են հնչել կրակոցները: