Ռուհանին նշել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելու ժամկետը

Ռուհանին նշել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելու ժամկետը

Հոկտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Թեհրանում Իսպանիայի նոր դեսպանի հաստատման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է Իրանի պատժամիջոցները հանելու մոտավոր ժամկետները: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով, «Reuters»-ին:



«Մեր պլաններով, Իսլամական հանրապետության նկատմամբ ռեպրեսիվ պատժամիջոցները կչեղարկվեն մինչև 2015-ի վերջը», - ասել է Ռուհանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել էր սկսել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելու գործընթացը: Տնտեսական սահմանափակումների չեղարկումը կսկսվի, երբ ՄԱԳԱՏԵ-ն հաստատի, որ Իսլամական հանրապետությունը ձեռնամուխ է եղել իր միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնությունների իր մասով պարտավորությունների կատարմանը: