Ի՞նչ հարցադրում կլինի Մեծ Բրիտանիայի հանրաքվեին

Ի՞նչ հարցադրում կլինի Մեծ Բրիտանիայի հանրաքվեին

Մեծ Բրիտանիայի Ընտրական հանձնաժողովը հանձնարարել Է վերաձևակերպել այն հարցը, որը պլանավորվում Է առաջադրել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ժամանակ: Այս մասին հաղորդում է «rosbalt.ru»-ն:



Այս պահին որպես հիմնական քննարկվում Է հարցի հետևյալ տարբերակը`
«Պե՞տք Է արդյոք Միացյալ Թագավորությունը մնա Եվրամիության անդամ»:
Սակայն Ընտրական հանժնաժողովի կարծիքով՝ նման կերպ ձևակերպված հարցը կարող Է ընկալվել որպես կանխակալ:



Այդ իսկ պատճառով հանձնաժողովն առաջարկում Է հարցը ձևակերպել հետևյալ կերպ. «Պե՞տք Է արդյոք Միացյալ Թագավորությունը մնա Եվրամիության անդամ, թե՞ պետք է դուրս գա Եվրամիությունից»:



Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հանրաքվեն անցկացնել մինչև 2017 թ. վերջը: ԵՄ անդամակցման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու է բրիտանական խորհրդարանը: