Արևմտյան ԶԼՄ-ները սենսացիոն են անվանել Սիրիայի հարցով բանակցություններին Իրանի առաջին անգամ մասնակցությունը

Արևմտյան ԶԼՄ-ները սենսացիոն են անվանել Սիրիայի հարցով բանակցություններին Իրանի առաջին անգամ մասնակցությունը

Այսօր Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի երկրորդ հանդիպումը, որը նվիրված է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերին: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն: 



Հաջորդ օրը բանակցություններին, արդեն բազմակողմանի ֆորմատով կմիանա Իրանի արտգործնախարար ՄուհամեդՋավադ Զարիֆը: 
Իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի՝ իր երեք տեղակալների հետ մասնակցության փաստը հատատել է «Reuters» գործակալությունը:



Այդ օրը Իրանի պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Սիրիայի կարգավորման հարցով բանակցություններին, ինչը Արևմտյան ԶԼՄ-ները հասցրել են «սենսացիոն պատմական իրադարձություն» անվանել: Վիենայում կայանալիք Բանակցությունները կընթանան բազմակողմանի ֆորմատով, որին կմասնակցեն ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու արաբական մի շարք երկրներ:



Չնայած այն բանին, որ Թեհրանը հանդիսանում է գրեթե գլխավոր դերակատար Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում, այդ հակամարտության կարգավորման գործում նրա մասնակցության դեմ մշտապես հանդես է եկել Սաուդյան Արաբիան՝ մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանի հիմնական քաղաքական հակառակորդը:



Ստացվեց այնպես, որ իրանցիների պատվիրակությանը բանակցային գործընթացին ներգրավելլու նախաձեռնությամբ հանդես եկավ ԱՄՆ-ը, որը չնայած այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, արդեն մեկ տարուց ավելի է, ինչակտիվ բանակցություններ է վարում պաշտոնական Թեհրանի հետ:
Հիշենք, որ ս.թ. սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ում , ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էՍիրիայի կարգավորման հարցում Ռուսաստանի և Իրանի ներգրավման անհրաժեշտության մասին: