Ֆարմանյանի «ու՜»- ին Սերժ Սարգսյանը պիտի «ճըխթթու » ասի…

Ֆարմանյանի «ու՜»- ին Սերժ Սարգսյանը պիտի «ճըխթթու » ասի…

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի երեկվա ելույթը չգիտեմ ինչու ինձ հիշեցրեց Աթաբեկ Խնկոյանի «Գայլն ու գառը»:



Ո՞վ չի իմանում, որ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռքում ոչ մի լծակ չկա: Ոնց որ հեքիաթի գառան ձեռքին: Թոկը գցում են վիզն ու ծառից կապում՝ մատա՜ղ պիտի անենք:



Թող մի փորձի ջուր խմի՜… մի բան անի՜…



Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վերևը,
Խոսքին տալով էս ձևը…



Ֆարմանյանի խոսքը գայլային տոնայնության հնչեղություն ուներ՝ ու՜ ու՜ ու՜…



Մեր կողմերում այդ «ու»- ից հետո «ճըխթթու » են ասում:



Սերժ Սարգսյանը լավ կիմանա, թե «ճըխթթու » ինչ է նշանակում և ինչ իմաստով են օգտագործում: Եվ լավ կլիներ , որ հենց նախագահը «ճըխթթու» ասելով ամփոփեր Ֆարմանյանի ելույթը:



...Իբր ի՞նչ ասացիր. Մարդու իրավունքի պաշտպանը ոչինչ չի անում, որովհետև «գա՞յլն է կտրել ձորակը»:



Արա՜, ձեզ կոպեկի չափ խելք չունե՞ք…



Էնպես արիք, որ բոլորով միասին գայլին են ման գալիս…



Թու՛հ…



Հասմիկ Բաբաջանյան