Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել «Իսլամական պետության» հանդեպ ճնշումն ուժեղացնելու հարցում

Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել «Իսլամական պետության» հանդեպ ճնշումն ուժեղացնելու հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել «Իսլամական պետության» հանդեպ կիրառվող միջոցառումներն ուժեղացնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru» -ն:



Դրանից բացի, ինչպես նշում է թուրքական «İhlas Haber Ajansı» տեղեկատվական գործակալությունը, երկու երկրների ղեկավարները քննարկել են սիրիական ընդդիմությանը ուժեղացնելու և Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման կարևորության հարցերը: