«Չեք անցկացնի»-ն Իջևանում էր

«Չեք անցկացնի»-ն Իջևանում էր

Տավուշի մարզկենտրոն Իջևանում  «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գլխավորությամբ «ոչ»-ի քարոզարշավ է իրականացրել:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հավաքված սակավաթիվ մարդկանց բացատրել է, որ իշխանությունը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է վերարտադրվելու նպատակով: Նա ընդգծել է, որ գործող սահմանադրությունը թույլ չի տալիս ՀՀ նախագահին վերընտրվել երրորդ անգամ: Իշխանությունները նախաձեռնել են կառավարման համակարգի փոփոխությունը՝ որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել երկիրը:

Վերջում Լևոն Զուրաբյանը իջևանցիներին կոչ է արել՝ «Չհանձնվեք... Գնացեք և «ոչ» ասեք»:



Հանդիպման կազմակերպիչները քարոզչական բուկլետներ են բաժանել հավաքված մարդկանց: